Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

09:50, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Մայիսի 28-ին, ժամը 23:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 53-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 34 QU 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991թ. ծնված Ա. Չ.) կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով բախվել ջրատարին. վարորդը տեղում մահացել է:
     Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևոր` 1991թ. ծնված Ա. Ա-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
     Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1986թ. ծնված Ս. Խ-ին և 1991թ. ծնված Ս. Վ-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

5235 | 0
Facebook