Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արցունքներ և անդադար ծափողջույններ. Հռոմը հրաժեշտ տվեց իր կայսերը՝ Տոտիին

01:40, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Արցունքներ և անդադար ծափողջույններ. Հռոմը հրաժեշտ տվեց իր կայսերը՝ Տոտիին

Այսօր Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ թիմի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի հրաժեշտի հանդիպումը։ «Ջենոա»-ի դեմ սկզբունքային մրցավեճում հռոմեական ակումբը հաղթանակ տոնեց 3։2 հաշվով և 2-րդ հորիզոնականում ավարտեց մրցաշրջանը։ Դա հնարավորություն կտա ակումբին Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցել խմբային փուլից։

Տոտին՝ թիմակիցների հետ
Տոտին՝ թիմակիցների հետ
Տոտին՝ թիմակիցների հետ
Տոտին՝ թիմակիցների հետ

Չնայած մրցաշարային տեսանկյունից այս հանդիպման կարևորությանն, այն տասնյակ անգամ ավելի կարևոր էր հռոմեական ակումբի երկրպագուների համար։ Մարզական կարիերան ավարտում էր «Իլ Կապիտանոն», «Հռոմի արքան», «Հռոմի կայսրը»՝ Տոտին։

Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ

     Սա այն դեպքն է, երբ ֆուտբոլիստին հրաժեշտ են տալիս ոչ միայն երկրպագուներն, այլև ողջ քաղաքը։ Իր 73 տարվա պատմության մեջ առաջին անգամ Հռոմի «Il Tempo» («Ժամանակ») թերթը լույս տեսավ փոխված անվանմամբ՝ «Il Tempo di Totti» («Տոտիի ժամանակը»)։
«Il Tempo di Totti» («Տոտիի ժամանակը»)
«Il Tempo di Totti» («Տոտիի ժամանակը»)

Ամենուրեք 10 համարն էր՝ երկրպագուների շապիկներին, պաստառներին, անգամ քաղաքային ավտոբուսներն այսօր երթևեկում էին «Grazie Capitano» («Շնորհակալություն ավագ») գրությամբ։

Ֆրանչեսկոն այն ֆուտբոլիստն է, ում հարգում են բոլոր մրցակիցները։ Այսօր «Ջենոա»-ն խաղադաշտ դուրս եկավ Տոտիին նվիրված խաղաշապիկներով, որոնց վրա գրված էր. ««Ջենոա»-ն ողջունում է Ֆրանչեսկո Տոտիին։ 25 մրցաշրջան՝ մեկ խաղաշապիկով, 786 հանդիպում, 307 գնդակ, 2006-ի աշխարհի չեմպիոն։ Ֆրանչեսկո Տոտին ֆուտբոլի պատմության մեջ է»։

Հանդիպման ավարտից հետո կայացավ Տոտիի հրաժեշտի արարողությունը։

«Ցավոք, այս պահը եկել է։ Ես կարծում էի, որ այն երբեք չի գա։ Այս օրերին շատ հիանալի բաներ եմ կարդացել իմ մասին։ Ես ամեն օր գժի պես արտասվել եմ։ Շնորհակալ եմ, որ այս տարիների ընթացքում իմ կողքին էիք»,- ներկաներին ողջունեց Տոտին։

Ֆրանչեսկո Տոտի
Ֆրանչեսկո Տոտի
Ցուցատախտակը՝ Տոտիին նվիրված գրությամբ
Ցուցատախտակը՝ Տոտիին նվիրված գրությամբ

«Ամեն անգամ, երբ հիշում եմ 2001-ի հունիսի 17-ը (խմբ․՝ «Ռոմա»-ի չեմպիոնության օրը), փշաքաղվում եմ։ Վաղը մեծանալու ժամանակը կգա։ Այս խոսքերը նվիրում եմ բոլոր նրանց, ոքվեր գոչում էին․ «Տոտի, գոլ»։ Հիմա ամեն ինչ ավարտված է։ Ես այս խաղաշապիկով եմ կանգնած վերջին անգամ, չնայած որ պատրաստ չեմ դրան։ Գուցե ես երբեք էլ դրան պատրաստ չլինեմ։ Հեշտ չէ լույսն անջատելը։ Հիմա վախենում եմ, և դա այն վախը չէ, որ լինում է 11-մետրանոց հարվածից առաջ։ Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասում։ Թույլ տվեք ես էլ վախենամ։ Հիմա ձեր աջակցության կարիքն ունեմ։ Շնորհակալ եմ բոլորին։ «Ռոմա»-ի ֆուտբոլիստ լինելն արտոնություն է։ Ավագի թևկապը կրելը՝ պատիվ։ Դուք միշտ լինելու եք կյանքիս մի մասը։ Իմ սիրտը միշտ լինելու է ձեզ հետ։ Հիմա ես կգնամ հանդերձարան։ Այն հանդերձարան, որը մտել եմ երեխա, իսկ հիմա լքում եմ տղամարդ։ Հպարտ եմ, որ սիրո 25 տարի պարգևեցի ձեզ։ Սիրում եմ ձեզ»,- հուզված նշեց Տոտին։

Ֆրանչեսկո Տոտի
Ֆրանչեսկո Տոտի

Տոտին «Ռոմա»-ի մարզաշապիկով հանդես է եկել 25 տարի՝ մասնակցելով 786 հանդիպման և հեղինակելով 307 գնդակ։ Նա բազմաթիվ ռեկորդներ է սահմանել թիմի կազմում։ Տոտին թիմին հավատարիմ լինելու վառ օրինակներից մեկն է։

Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ

Իտալիայի հավաքականի կազմում 2006-ին Տոտին հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Հավաքականի կազմում նա անց է կացրել 58 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։

Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ
Տոտիին նվիրված պաստառներ

Տոտին պատվո շրջան կատարեց մարզադաշտում՝ ողջունելով երկրպագուներին։ Նա չկարողացավ զսպել արցունքները՝ տեսնելով տրիբունաների հրաժեշտը, գրկելով կնոջն ու երեխաներին։ Արտասվում էր ոչ միայն Տոտին, այլև նրա թիմակիցները և երկրպագուները։ Պատվո շրջան կատարելուց հետո ավագն իր ինքնագիրը թողեց գնդակի վրա և այն նետեց դեպի տրիբունաներ՝ «Ես կկարոտեմ» խոսքերով։

Ֆրանչեսկո Տոտի
Ֆրանչեսկո Տոտի
Տոտին՝ ընտանիքի հետ
Տոտին՝ ընտանիքի հետ
Տոտին՝ թիմակիցների հետ
Տոտին՝ թիմակիցների հետ
Տոտին՝ կնոջ հետ
Տոտին՝ կնոջ հետ
Ֆրանչեսկո Տոտի
Ֆրանչեսկո Տոտի

Արցունքներ և անդադար ծափողջույններ. Հռոմը հրաժեշտ տվեց իր կայսերը՝ Տոտիին
8754 | 0
Facebook