Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. 2 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Բելառուսի միջազգային մրցաշարից

23:20, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Ըմբշամարտ. 2 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Բելառուսի միջազգային մրցաշարից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 26-ից 27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի։ Հայ ըմբիշները մեդալների մեծ ավարով են վերադառնում մրցաշարից։ Մրցաշարի հաղթող են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը։ Արծաթե մեդալի են արժանացել 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը։

3707 | 0
Facebook