Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Երիցյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

22:35, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Արմեն Երիցյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
     Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանանով:
    
     Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում Հանրապետության տոնի կապակցությամբ կայացած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից Արմեն Երիցյանի պարգևը ստացավ նրա կինը՝ Մերի Երիցյանը:
    
     Արմեն Երիցյանը պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, Հայաստանում փրկարար ծառայության զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար:
    
     հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը մահացել է 2016թ. դեկտեմբերի 13-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո:
4477 | 0
Facebook