Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գավաթային» օրվա բոլոր ռեկորդները

16:10, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
«Գավաթային» օրվա բոլոր ռեկորդները

Երեկ ուշ երեկոյան եվրոպական թոփ-լիգաներում տեղի ունեցան երկրների գավաթային եզրափակիչ հանդիպումները։ Իսպանիայի գավաթը նվաճեց «Բարսելոնա»-ն, Անգլիայի գավաթն՝ «Արսենալ»-ը, Գերմանիայի գավաթը՝ Դորտմունդի «Բորուսիա»-ն, Ֆրանսիայի գավաթը՝ ՊՍԺ-ն։ Գավաթային հանդիպումներից հետո մի շարք ռեկորդներ են սահմանվել։

· «Բարսելոնա»-ն Իսպանիայի գավաթը նվաճել է ռեկորդային՝ 29-րդ անգամ։

· «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար սա 9-րդ տիտղոսն է կատալոնական ակումբի ղեկին։ Նրանից ավել տիտղոս է նվաճել միայն Պեպ Գվարդիոլան՝ 14 տիտղոս, և Յոհան Կրոյֆը՝ 11 տիտղոս։

· Սա «Բարսելոնա»-ի պատմության 95-րդ տիտղոսն է, «Ռեալ»-ն ունի 88 տիտղոս։

· ՊՍԺ-ի համար այս գավաթը 11-րդն է պատմության մեջ։ Այս ցուցանիշով ակումբն առաջ է անցել «Մարսել»-ից, որն իր ակտիվում ունի 10 գավաթ։

· Մեսսին, գոլ հեղինակելով, դարձել է 67 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստն, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի գավաթի խաղարկության 4 եզրափակչում։ Նա մրցակցի դարպասն է գրավել 2009, 2012, 2015 և 2017 թվականներին։

· ՊՍԺ-ի 35-ամյա պաշտպան Մաքսվելն իր 37-րդ տիտղոսն է նվաճել՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ։

· «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը դարձել է 55 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստն, ով Իսպանիայի գավաթի խաղարկության 3 եզրափակիչներում անընդմեջ գրավել է մրցակցի դարպասը։ Մինչ այդ նման հաջողության էր հասել «Ռեալ»-ի լեգենդ Ֆերենց Պուշկաշը՝ 1960, 1961 և 1962 թվականներին։

· «Արսենալ»-ն Անգլիայի գավաթակիր է դարձել ռեկորդային՝ 13-րդ անգամ։

· «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դարձել է առաջին մարզիչն, ում գլխավորած թիմն Անգլիայի գավաթը նվաճել է 7 անգամ։

· Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան դարձել են կատալոնական ակումբի առաջին ֆուտբոլիստներն, ովքեր 30 տիտղոս են նվաճել թիմի կազմում։

3983 | 0
Facebook