Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը չի խարխլելու համաշխարհային օրենքները». Մակրոն

15:27, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
«Թրամփը չի խարխլելու համաշխարհային օրենքները». Մակրոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոփոխելու ազատ առևտրի վերաբերյալ համաշխարհային օրենքները: Թրամփի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը:
     «Թրամփը չի խարխլելու համաշխարհային օրենքներն, անգամ ազատ առևտրի ոլորտում: Նա կարող է վերանայել ինչ-ինչ երկկողմ համաձայնագրեր, բայց բազմակողմանի համաձայնագրերը կհարգի: Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները չեն վերանայվում»,- ասել է Մակրոնը:
     Նա հավելել է, որ Թրամփն ուժեղ, վճռական անձնավորություն է, բայց միևնույն ժամանակ, նա բաց է և պրագմատիկ: «Իսկական ռեալիստ, ով ընդունակ է լսել ու ուղիղ խոսել»,- նկատել է Մակրոնը:
     Ֆրանսիայի նախագահը Թրամփին զգուշացրել է, որ հրաժարվելով կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից` վերջինը մեծ հարված կհասցնի ԱՄՆ հեղինակությանը:
     Մակրոնը հիշեցրել է, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը հայտարարում էր, թե դուրս կգա ՆԱՏՕ-ից, չի ընդունում աշխարհի բազմաբևեռայնացումը, ցանկանում է հրաժարվել առևտրային համաձայնագրերից, բայց արդյունքում նախագահ ընտրվելուց հետո նա այցելել է ՆԱՏՕ-ի` Բրյուսելում գտնվող շտաբ-բնակարան և մասնակցել «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովին:

5397 | 0
Facebook