Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մանչեսթրյան ահաբեկչի 20-ամյա եղբայրը ծրագրել էր հարձակում ՄԱԿ առաքելության վրա

17:25, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Մանչեսթրյան ահաբեկչի 20-ամյա եղբայրը ծրագրել էր հարձակում ՄԱԿ առաքելության վրա

Մանչեսթրյան ահաբեկչությունն իրականացնող Սալման Աբեդի կրտսեր եղբայրը՝ Հաշիմ Աբեդին, եղել է ահաբեկիչների այն բջջի անդամներից, որոնք, ինչպես ենթադրվում է, հարձակումներ են ծրագրել Լիբիայում ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Մարթին Քոբլերի վրա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Ըստ աղբյուրների՝ այս ահաբեկչությունը կանխվել է 2017-ի սկզբին, Քոբլերի՝ Տրիպոլի այցի ժամանակ:

Լիբիայի հատուկ ծառայությունները հետևել են խմբին մի քանի ամիս շարունակ և Հաշիմ Աբեդին նշանակալից դեր է ունեցել ծրագրած ահաբեկչության իրականացման գործում:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում` 12 երեխա:

8538 | 0
Facebook