Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևյան վարչակարգը բոլոր առումներով օգտագործեց Վահան Մարտիրոսօղլուին ու նետեց աղբարկղ». Գագիկ Համբարյան

12:45, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
«Ալիևյան վարչակարգը բոլոր առումներով օգտագործեց Վահան Մարտիրոսօղլուին ու նետեց աղբարկղ». Գագիկ Համբարյան

Դավաճան Վահան Մարտիրոսօղլուին ադրբեջանցիները վռնդել են
     Որոշ ժամանակ է ադրբեջանական ԶԼՄ-ների էջերից կորած դավաճան Վահան Մարտիրոսօղլուն հայտնվել է: Հայտվել է և մի տեսանյութ է հրապարակել ու փորձում է այդ 6 րոպեանոց տեսանյութի միջոցով մեզ համոզել, որ նա դավաճան չէ, որ նրան խաբել ու օգտագործել են ու հիմա ժամանակն է եկել, որ նա ամեն ինչ բացահայտի: Ըստ ստահակ Մարտիրոսոսօղլուի՝ ինքը նոր է բացահայտել այսպես կոչված «հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» իրական նպատակները, որն ալիևյան ռեժիմի հերթական կեղծիքներից է և այլն: Շատ զարմանալի է,որ Մարտիրոսօղլուն իր համար «բացահայտում» է մի բան ու հիմա փորձում է այդ «բացահայտումը» որպես մեծ լավություն մեզ մատուցել, այն դեպքում, երբ այդ ամենը Հայաստանում շատ վաղուց բացահայտված է.: Բացահայտված է այն ժամանակվանից, երբ 2015 թ-ի աշնանը հենց նույն Մարտիրոսօղլուն ադրբեջանական գաղտնի գործակալության աշխատակից Նովելլա Ջաֆարօղլուի ջանքերի շնորհիվ հայտնվեց Բաքվում, մամլո ասուլիս տվեց և դարձավ այդ հարթակի համահեղինակը: Զարմանալի է, որ Մարտիրոսօղլուի այս նոր տարածված տեսանյությում վերջինս բացարձակ չի խոսում իր կողմից և իր նման դավաճանների՝ Վահե Ավետզադեի և անբարոյական Սյուզիկ Ջաղինլիի մամլո ասուլիսներին հայ ժողովրդին և հայ զինվորներին վիրավորանքներ հասցնելու, շինծու Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշարձանին խոնարհվելու և ծաղիկներ դնելու, որոշ մոլորյալներին և հոգեկան հիվանդներին իր «խաղաղասիրական» ծուղակը գցելու և ստոր դավաճանին բնորոշ այլ քայլերի մասին:
     Սույն դավաճանի վերջը ես կանխատեսլ էի սրա Բաքվում հայտնելու հաջորդ իսկ օրը: Սեփական ժողովրդին և պետությանը դավաճանածներին չեն սիրում նաև նոր տերերը, որոնք դրանց նմաններին օգտագործում և դեն են նետում: Ալիևյան վարչակարգը բոլոր առումներով օգտագործեց սրան ու նետեց աղբարկղ, որտեղ և Մարտիրոսօղլուի և նրա նմանների իսկական տեղն է: Դավաճանների վերջը միշտ անփառունակ է եղել...
     Իլհամ Ալիևը երբեք չէր խնայի նրան և նրան նմաններին, ինչպես նաև երկար ժամանակ գումար չէր ծախսի սրա և սրա նմանների վրա: Ալիևյան ռեժիմի համար Մարտիրոսօղլուի պիտանելիության ժամկետն ավարտված է և երկու տարին դեռ չբոլորած նրան տարրական վռնդեցին Բաքվից՝ թողնելով առանց գրոշի: Ամենակարևոր խնդիրը Մարտիրոսօղլուի համար հենց սա է: Նա մնացել է առանց հովանավորի: Նրա տերերը՝ ադրբեջանցիները, հասկացել են, որ Վահանից օգուտ ստանալ էլ հնարավոր չէ և դադարեցրել են ֆինանսավորումը: Դրան ի պատասխան՝ Մարտիրոսօղլուն սկսել է բացել իր արտաքնոցը՝ բերանը և խոստացել է, որ դա կլինի շարունակական...
     Շուտով անգործ ու ֆինանսավորման է մնալու ևս մեկ haqqin.az-ցի՝ Սյուզիկ Ջաղինլին, ում պիտանելիության ժամկետը ևս մոտենում է ավարտին:
     Ոչ մի պարագայում այս ստահակը պետք է չներվի մեր իշխանությունների և ժողովրդի կողմից: Մարտիրոսօղլուն և նրա նման դավաճանները միշտ պետք է վտարվածի կարգավիճակում մնան:
     Այս ստահակի անփառունակ վերջը դաս պետք է լինի հայ-ադրբեջանական «բարեկամության» ապագա ջատագովների և կողմնակիցների համար...

6511 | 2
Facebook