Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը 3-րդ ավիակիրն է ուղարկում Հյուսիսային Կորեայի ափեր

11:30, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
ԱՄՆ-ը 3-րդ ավիակիրն է ուղարկում Հյուսիսային Կորեայի ափեր

ԱՄՆ-ը «Նիմից» ավիակրի գլխավորությամբ երրորդ հարվածային խումբն է ուղարկում Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատված Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագիրը զսպելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով անանուն աղբյուրների: Ավելի վաղ Խաղաղ Օվկիանոսի նույն շրջանում տեղակայվել են ամերիկյան «Կարլ Վինսոն» և «Ռոնալդ Ռեյգան» հարվածային ավիակիրային խմբերը։

«Նիմից» ավիակիրն աշխարհում ամենախոշոր ռազմական նավերից է: Նշվում է, որ եզակի դեպք է, երբ Պենտագոնը միաժամանակ միևնույն շրջան 3 ավիակիր է ուղարկում:

8874 | 0
Facebook