Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 2-ամյա երեխան մահացավ

11:10, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 2-ամյա երեխան մահացավ

Երեկ՝ մայիսի 27-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ, 2-ամյա Նատալի Զոհրաբյանն, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Մայիսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 41 փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ալբերտ Ասիրյանն իր վարած BMW մակնիշի 87 MN 007 համարանիշի ավտոմեքենայով Լանջազատ գյուղից դեպի Բարձրաշեն գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Ասիրյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ, 31-ամյա Մերի Կարապետյանը, Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչներ, 23-ամյա Նաիրա Կարապետյանը, 19-ամյա Նարինե Կարապետյանը, 2-ամյա Նատալի Զոհրաբյանը և 8-ամյա Մարիետա Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրը` shamshyan.com
8875 | 0
Facebook