Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վահան Մարտիրոսյանը «զղջման տեսագրություն» է հրապարակել

10:45, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Վահան Մարտիրոսյանը «զղջման տեսագրություն» է հրապարակել

Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընտանիքով Ադրբեջան փախած, այնուհետև երրորդ երկիր՝ Ուկրաինա տեղափոխված ու հակահայ կոչերով աչքի ընկնող Վահան Մարտիրոսյանի «զղջման տեսագրությունը»: Իր գրառման մեջ Մելիք-Շահնազարյանն ասում է. «Վահան Մարտիրոսյանից նամակ եմ ստացել մի երկու ժամ առաջ։ Ստորև ներկայացվող տեսանյութն է ուղարկել, որտեղ պնդում է, որ այսպես կոչված «խաղաղության պլատֆորմն» ադրբեջանական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է, որի հիմնական նպատակը խաբեությամբ Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելն ու հայկական հողերը գրավելն է։

Իհարկե, չէի ասի, թե Վ. Մարտիրոսյանը ինչ-որ բացահայտում է արել ինձ կամ քիչ թե շատ տրամաբանություն ունեցող ցանկացած հայի համար, բայց փաստ է, որ այս տեսանյութով նոր գործընթաց է սկսվել, որը նախ կտապալի ադրբեջանական քարոզչամեքենայի կառուցած միֆը այլ պետություններում և երկրորդ, թույլ կտա հայկական կողմին ավելի լավ հասկանալ թշնամու ճամբարում մշակվող գործողությունների տրամաբանությունը։ Իհարկե, Վահանը կփորձի դա «թանկ ծախել» հայ հանրությանն՝ ինքն իրեն ներկայացնելով որպես ադրբեջանցիների թիկունքում հաջողությունների հասած գործակալ, բայց դա կարևոր չէ։ Հիմա պարզապես անհրաժեշտ է ուշադիր հետևել գործընթացներին և հասնել նրան, որպեսզի Ադրբեջանի ևս մեկ հակահայկական ծրագիր իսպառ տապալվի»։
Վահան Մարտիրոսյանը «զղջման տեսագրություն» է հրապարակել
16355 | 4
Facebook