Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել

20:15, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
     Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
     Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
     Քրեական գործով ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանը հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
     ՀՀ քննչական կոմիտե

4229 | 0
Facebook