Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

19:10, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
     Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
     «Սիրիայի ճգնաժամը քննարկելիս ընդգծվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում լարվածության գոտիների թուլացման Հուշագրի պրակտիկ ասպեկտների շուտափույթ կիրառման համաձայնության կարևորությունը։ Դա թույլ կտա ամրապնդել զինադադարի ռեժիմը, բարձրացնել ժնևյան և Աստանայի ձևաչափերով միջսիրիական բանակցությունների արդյունավետությունը։ Նախագահները պայմանավորվել են այդ հարցի շուրջ տարբեր մակարդակներում մեծացնել ջանքերի համակարգումը»,-ասվում է հաղորդագրությունում։
     Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները պայմանավորվել են համակարգել ջանքերը Սիրիայի կարգավորման շուրջ։
6935 | 0
Facebook