Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր իշխանությունը առաջնագծում աշխատանքներ չի տանում, որպեսզի այդ փողերով 800 հոգանոց Ազգային ժողով պահի». Ոսկան Սարգսյան

17:15, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
«Մեր իշխանությունը առաջնագծում աշխատանքներ չի տանում, որպեսզի այդ փողերով 800 հոգանոց Ազգային ժողով պահի». Ոսկան Սարգսյան
     Մեր իշխանությունը առաջնագծում, ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ սահման պահող պայմանագրային զինծառայողներին քիչ է վճարում, սահմանամերձ Բերքաբեր տանող միակ ճանապարհը չի նորոգում, երթեւեկի անվտանգությունն ապահովելու համար միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում, սահմանամերձ ճանապարհի եզրին, ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց մի քանի սալաքար չի դնում, պետպատվերի շրջանակներում սոցիալապես անապահովներին անվճար չի բուժում, որ ֆինանսներ տնտեսի, որպեսզի այդ փողերով 800 հոգանոց Ազգային ժողով պահի, որ ԱԺ նախագահը հանրապետության նվազագույն աշխատավարձից 8 անգամ ավելի աշխատավարձ ստացող 24 խորհրդական եւ օգնական ունենա, տարբեր տեսակի անարդյունավետ հանձնաժողովների եւ խորհուրդների անդամները մեծ ռոճիկ ստանան:
5110 | 0
Facebook