Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր և վիրավորներ

16:20, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի 8 քաղաքացիներ են զոհվել, իսկ 32-ը վիրավորվել խոշոր վթարի հետևանքով. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` նշելով, որ ուղևորատար ավտոբուսը, որը իրականացնում էր Քասթամոնու-Անկարա ուղերթը, ձորն է գլորվել:

«Ուղևորատար ավտոբուսը, որն իրականացնում էր Քասթամոնու-Անկարա ուղերթ, վթարի է ենթարկվել վարորդի` ղեկին քնելու պատճառով: Թուրքիայի 8 քաղաքացի տեղում մահացել է, 32-ը` վիրավորվել. Նրանցից 11-ը գտնվում է ծանր վիճակում», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ընթանում է հետաքննություն:

6275 | 0
Facebook