Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Յուվենթուս»-ը կտուգանվի՝ Պոգբայի տրանսֆերի պատճառով

14:50, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
«Յուվենթուս»-ը կտուգանվի՝ Պոգբայի տրանսֆերի պատճառով

ՖԻՖԱ-ն 60 հազար եվրոյով կտուգանի Թուրինի «Յուվենթուս»-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստ Փոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ կնքած ապօրինի պայմանագրի համար։ «Յուվենթուս»-ի և Ռայոլայի միջև կնքած պայմանագրի համաձայն՝ սկզբնական 18 մլն եվրոյից բացի, գործակալը ֆուտբոլիստի աշխատավարձի ավելացման յուրաքանչյուր 5 մլն եվրոյի դիմաց կվաստակի 3 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենթուս»-ից «Մանչեսթր Յունայթեդ» է տեղափոխվել 105 մլն եվրոյով։ Ռայոլան թուրինյան ակումբից ստացել է 27 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, տրանսֆերից նա վաստակել է 49 մլն եվրո։ ՖԻՖԱ-ի կարծիքով՝ այդ համակարգը խախտում է հանդիսանում։

7772 | 0
Facebook