Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում շփման գծում օպերատիվ իրադրության կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել. ԱՀ ՊՆ

14:15, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Շաբաթվա ընթացքում շփման գծում օպերատիվ իրադրության կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել. ԱՀ ՊՆ
     Մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել․ տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
     Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 550 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային ու ավտոմատ նռնականետեր: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման արդյունքում՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 26-ին զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
     ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
3469 | 0
Facebook