Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Խանդոյանի պաշտպանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

15:10, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Արարատ Խանդոյանի պաշտպանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանի պաշտպանի` Արա Ղարագյոզյանի նկատմամվ հարուցվել է կարգապահական վարույթ։ Ղարագյոզյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր նկատմամբ վարույթի հարուցման պատճառը եղել է այն, որ նա լքել է նիստերի դահլիճը։
     Ավելի վաղ պաշտպանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր. «Ես քրեական գործի վարույթից չեմ հեռացել, պարզապես, իմ պաշտպանյալին նիստերի դահլիճից դատավորը հեռացրել է, ես էլ նրա հետ լքել եմ նիստերի դահլիճը, արդյունքում դատավորը որոշել է, որ պետք է հանրային պաշտպան գա»,- ասել էր նա:
     Տեղեկացրել էինք, որ ապրիլի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Արարատ խանդոյանը վիճաբանել է դատախազի և դատավորի հետ և թքելով դուրս եկել դահլիճից, այդ ժամանակ դահլիճից դուրս է եկել նաև պաշտպանը:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման է ենթարկվել հուլիսի 20-ին` Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով: Մեղադրող դատախազը Արարատ Խանդոյանի համար պահանջել է 4 տարի ազատազրկում:

3548 | 0
Facebook