Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիմատին անվճար համերգ կտա Հանրապետության հրապարակում

15:20, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Տիմատին անվճար համերգ կտա Հանրապետության հրապարակում

Ռուս ռեփեր Տիմատին անվճար համերգ կտա Հանրապետության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք երգչի «Ինստագրամ»-ի էջում հրապարակված տեսանյութից: «Ցավոք, մայիսի 12-ին տեխնիկական խնդիրների պատճառով չկայացավ իմ ելույթը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համլիրում:
     Ես խոստացել էի վերադառնալ, և քանի որ միշտ կատարում եմ խոստումներս, ես կվերադառնամ Երևան: Հունիսի 8-ին, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա իմ մեծ համերգը: Մուտքն ազատ է լինելու, եկեք բոլորդ, կանչեք ձեր ընկերներին, մենք կանենք ամեն ինչ, որ այդ օրը հիշարժան դառնա: Մինչ հանդիպում Երևան»,- հրապարակած տեսանյութում ասել է Տիմատին:
     Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած Black Star խմբի համերգին պետք է ելույթ ունենար նաև Տիմատին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով երգիչը բեմ չէր բարձրացել:

10536 | 1
Facebook