Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Այվազյանի` «Մանախի», կալանքը երկու ամսով երկարաձգվել է

12:45, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Արթուր Այվազյանի` «Մանախի», կալանքը երկու ամսով երկարաձգվել է

Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արթուր Այվազյանի` «Մանախի» և «Ելք» դաշինքի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված Արթուր Այվազյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է. այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
     «Մենք այդ որոշումը բողոքարկելու ենք ՀՀ վերաքննիչ դատարանում: Մեզ այլ ելք չի մնացել, բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ կրկնում՝ իմ պաշտպանյալը տեղի ունեցած միջդեպի հետ որևէ կապ չունի, նրա դրական էր տրամադրված «Ելք»-ի անդամների դեմ և նրանց էր սատարում: Բացի դրանից, իմ պաշտպանը պնդում է, որ զենքը իրենը չի եղել, այլ մյուս կողմինը»: Նա տեղկացրեց,որ մոտ օրերս հանդես է գալու մամուլի ասուլիսով և ներկայացնելու է փաստեր։ «Պատրաստվում եմ հանդես գալ ասուլիսով, որովհետև խայտառակ խախտումներով է նախաքննությունն իրականացվում: Այդ օրը մի շարք բացահայտումներ ևս կարվեն»,-ասաց պաշտպանը:
     Նշենք, որ երկուշաբթի օրը տեղի է ունենալու կողմերի միջև առերեսում:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավ-Արևմտյան Ա3 թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա:
     Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին, Ա. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։:

4279 | 0
Facebook