Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսը 10 ամիս է՝ զրկված են տեսակցության իրավունքից

12:05, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսը 10 ամիս է՝ զրկված են տեսակցության իրավունքից

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մայիս 30-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի, Արամ Հակոբյանի և Գագիկ Եղիազարյանի տեսակցությունների սահմանափակման վերաբերյալ վերաքննիչ բողոքը։

Նրաշնց պաշտպան Դավիթ Գյուրջինյանից տեղեկանում ենք, որ 10 ամիս է գտնվելով նախնական կալանքի տակ, նրանց արգելված է տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների հետ: «Արդեն 8-րդ ամսին է, ինչ վիճարկում ենք այդ արգելքը: Չնայած դատարանների կողմից այս հրատապ հարցը ողջամիտ ժամկետներում քննելուց հրաժարվելու հանգամանքին և այս ակնհայտ պատժիչ գործողությունն արտոնելու միտումին՝ վիճարկումը շարունակելու ենք այնքան, մինչև արգելքը չհանեն»:
     Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում շենք-շինություն զավթելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու և փոխադրելու համար, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

3490 | 0
Facebook