Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ճաճոյի Էդոյի որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ. նոր մանրամասներ. «Ժամանակ»

10:30, շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Ճաճոյի Էդոյի որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ. նոր մանրամասներ. «Ժամանակ»

«Քրեական հեղինա­կություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկա­կան փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնու­թյան հետքեր: Ի պա­տասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին. 33- ամյա Տիգրան Մարտիրոսյանի վրա «Մակարով» տիպի ատրճանակից ար­ձակվել է 7 կրակոց, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հե­տևանքով տղամարդը մահացել է: Հարևանների խոսքով՝ այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը: Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներ­կայությունը: Մեր տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:

Նշենք, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկն 8 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 2: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզա­յին քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվել է դեպ­քի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը կինը ձերբա­կալվել է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

8569 | 5
Facebook