Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

22:15, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
ԱՄՆ Միրթլ Բիչ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը վերահաստատող հռչակագիր է ընդունել, որն ստորագրել է քաղաքապետ Ջոն Ռոդսը:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, հռչակագիրը մայիսի 19-ին ներկայացրել էր Միրթլ Բիչի քաղխորհրդի անդամ Ռենդալ Վալլասը:

«Մայիսի 23–ին Միրթլ Բիչը ճանաչեց համաշխարհային պատմության սարսափելի էջը` Հայոց ցեղասպանությունը, որը տևել է 8 տարի և դարձել մեկուկես մարդու մահվան պատճառ: Հպարտ եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս հռչակագրի մասը կազմելու համար», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռենդալ Վալլասը։

1999-ի մայիսի 17-ին Հարավային ԿԱրոլինայի գլխավոր վեհաժողովը ապրիլի 24-ն արդեն ճանաչել էր «Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր»:

3911 | 1
Facebook