Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շրի Լանկայում տեղատարափ անձրևների հետևանքով շուրջ 100 մարդ է մահացել

21:00, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Շրի Լանկայում տեղատարափ անձրևների հետևանքով շուրջ 100 մարդ է մահացել

Շրի Լանկայում տեղատարափ անձրևները դարձել են ջրհեղեղների ու սողանքների պատճառ, որոնք խլել են 91 մարդու կյանք, ավելի քան 110 մարդ անհետ կորած են համարվում, հայտնում է Reuters-ը։
     Որոնողափրկարարական աշխատանքներին միացել է նաև բանակը:

Հորդառատ անձրևներ են տեղացել երկրի կենտրոնական ու հարավային հատվածներում։ Իշխանությունները փրկարարական բրիգադներ են ուղարկել տուժած շրջաններ ու աջակցում են տեղի բնակիչների տարհանմանը։ Նշվում է, որ սա վերջին 14 տարվա ընթացքում ամենաուժգին ջրհեղեղն է:

10533 | 0
Facebook