Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովհաննես Հովսեփյանը վերահսկում էր ռեյտինգային թեկնածուներին

17:05, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Հովհաննես Հովսեփյանը վերահսկում էր ռեյտինգային թեկնածուներին
     Հովհաննես Հովսեփյանի՝ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով նախկին պաշտոնին վերադարձը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ) պատահական չէր։ Ասում են՝ ԱԺ ընտրությունների ընթացքում նա զբաղված էր կուսակցության ռեյտինգային թեկնածուներին վերահսկելով, որպեսզի չափը չանցնեին, իրարից ձայներ չգողանային, իշխող վերնախավն էլ հստակ իմանար, թե ով որ­քան ձայն է կարողացել հավաքել։ Ըստ լուրերի՝ Հովսեփյանի վերադարձը նախկին պաշտոնին վկայում է այն մասին, որ նա արդարացրել է Սերժ Սարգսյանի հույսերը։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18869 | 0
Facebook