Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա բեմադրություն է, որի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է». Փոստանջյանը՝ Սեֆիլյանի գործով հետաձգված դատական նիստի մասին

15:35, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
«Սա բեմադրություն է, որի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է». Փոստանջյանը՝ Սեֆիլյանի գործով հետաձգված դատական նիստի մասին
     Ժիրայր Սեֆիլյանի և մյուս մեղադրյալների գործով դատական նիստը, որն այսօր հետաձգվել է, ներկա է եղել նաև «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Վերջինը լրագրողների հետ զրույցում ապօրինի է համարել ողջ գործընթացը: «Միանշանակ կարելի է ասել, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է: Այս դատարանում մենք եղել ենք շուրջ 10 տարի առաջ, երբ մեղադրանք էր առաջադրվել մարտի 1-ի սպանությունների համար: Բայց մենք տեսանք՝ ինչ եղավ և մինչ այսօր հայտնի չէ՝ ովքեր էին այդ դեպքերով սպանություններ կատարողները։ Մինչ այս պահը որևիցե մեկին մեղադրանք չի առաջադրվել: Նույնն այսօր է, հասկանալի է, որ այս ամենը նախաձեռնվել է Բաղրամյան 26-ից, և այս ամբողջ ապօրինությունների ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:
     Հարցին, թե ինչո՞ւ հետաձգվեց նիստը, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչու հետաձգեցին, սա բեմադրության մի մասն է երևի, պետք է արդեն հարցնել սցենարի հեղինակից՝ Սերժ Սարգսյանից: Ինչու էր նշանակել այսօր, այս ժամին և ինչու հետաձգեց: Միանշանակ հասկանալի է, որ թատրոն է, բեմադրություն, իսկ թատրոնն ունի իր սցենարն, իր ռեժիսորը, որը Սերժ Սարգսյանն է, հիմա դա է տեղի ունենում: Մեր խնդիրն է այլ տիրությում գործել՝ ինքնակազմակերպվել և քաղաքական հստակ պայքար տանել»,- եզրափակեց նա:
3790 | 0
Facebook