Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Կարապետյանի հերթական անակնկալը. վաճառքի են հանվել բացառիկ հաստատություններ

14:05, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Կարեն Կարապետյանի հերթական անակնկալը. վաճառքի են հանվել բացառիկ հաստատություններ

Կառավարության երեկվա նիստին հաստատվել է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը:
     Հերթական նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը` դժգոհելով պետական գույքի արդյունավետ կառավարումից, նշել է. «Պետական գույքի կառավարման վարչություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են խնդիրներ` պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմից իրեն վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու առկա գործիքակազմի թերություններ: Արձանագրվել է նաև, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում անշարժ գույքի ոլորտում մասնագիտացված բրոքերային կազմակերպությունների ներուժը»:
     Մասնավորեցման ծրագրում են ընդգրկվել շուրջ 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Դրանք հետևյալն են.

1. «Ընդունելությունների տուն» ՓԲԸ- քաղ.Երևան, Մաշտոցի 47

2. «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ- քաղ. Երևան, Հրազդանի կիրճ 4

3. «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ- քաղ. Երևան,Շիրակի 39

4. «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»- քաղ.Երևան, Ֆանարջյան 76

5. «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ– քաղ. Երևան, Ֆուչիկի 32

6. «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»– քաղ. Երևան,Նորք–Մարաշ 9փ, 123

7. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ– քաղ. Երևան, Դավթաշեն, փ/ա 25

8. «Օշական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ– Արագածոտնի մարզ, գ.Օշական

9. «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ– քաղ. Դիլիջան ,Օրջոնիկիդձե 5-րդ նրբ., տ.1

10. «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ– քաղ. Երևան Արցախի 8բ

11. «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Քասախ, Ռ.Սաֆարյան 10

12. «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ– քաղ.Երևան,Աճառյան 2, փակուղի 4

13. «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը– քաղ. Երևան,Մամիկոնյանց 30

14. «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ– քաղ.Ստեփանավան

15. «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող

16. «Ագրոսպասարկում» ՓԲԸ- քաղ.Երևան, Տ. Մեծի 65ա

17. Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Գորիս, Ամառանոցային 125

18. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն»- քաղ.Իջևան, Սպիտակ լճեր

18. «Հայփոստ» ՓԲԸ- քաղ. Երևան, Սարյան 22

19. «Հայավտոկայարան» ՓԲԸ- Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի N 2/14

20. Տաշիրի կինոցանցի գույք- Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Վ.Սարգսյան փող., թաղ. 4, թիվ36/1

21. «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ- քաղ.Երևան, Օրբելի 41

22. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ- քաղ.Երևան, Աշտարակի խճուղի 30

23. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ- քաղ.Իջևան,- բաժնեմասը– քաղ. Երևան, Արշակունյաց 12

24. «Սևակ և Սաթինե» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երեւան, Արղության 10

25. «Ավտոմատիկա» ՓԲԸ –ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Թևոսյան 3/1

26. «Կապուտակ» ՓԲԸ- Գեղարքունիքի մարզ, քաղ.Սևան , Առափնյա գոտի

27. «Հայառշինվերանորոգում-1» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Գլինկայի 7

28. «Երառսպասարկում» ՓԲԸ- քաղ. Երևան,Խորենացու փ.26ա

29. «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ- քաղ. Երևան,Արցախի 40

30. «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ- քաղ. Երևան,Կոմիտասի 49

31. «Ընդերքաբան» ԲԲԸ- քաղ. Երևան, Չարենցի 46

32. «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Կոտայքի մարզ, գ. Բջնի

33. Իջևանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Տավուշի մարզ, գ. Աչաջուր

34. Ախուրյանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյան խճուղի

35. Անիի «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ, գ. Մարալիկ

36. Վարդենիսի «Բերրիություն» ԲԲԸ –ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Վարդենիս, Չարենցի փող

37. «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը– քաղ. Երևան,Արշակունյաց 67

38. «Ջրհան» ՓԲԸ- Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ

39. «Արաքս» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- քաղ. Երևան, Գ.Նժդեհի 37/8

40. «Երվերելակ» ՓԲԸ– քաղ. Երևան, Մասիսի նրբ. թիվ 13

41. «Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ- քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4

42. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ- քաղ. Երևան, Մ.Մկրտչյան 5

43. «Գյուկոնդ» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը- Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Խանջյան 1

44. «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-Կոտայքի մարզ, քաղ. Ծաղկաձոր

45. «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ- քաղ.Երևան, Ծիծեռնակաբերդ 5, Սպորտ-Ավան

46. «Էներգաիմպեքս» ՓԲԸ- քաղ.Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

47. «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ- քաղ. Վարդենիս, Երիտասարդության փող. 15:

Ի դեպ, այս հաստատությունների աճուրդի մասին լուրը երեկվանից քննարկվում է տարբեր հարթակներում, այդ թվում` համացանցում: Շատերը դատափետում են որոշումը, ոմանք` արդարացնում: Օրինակ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` լրագրող Մկրտիչ Իսրայելյանը, առանձնացնելով հատկապես «Հայփոստ»-ի, «Հայֆիլմ» կինոստուդիայի, «Հրազդան» ստուդիայի վաճառքը, գտնում է, որ վարչապետը ճիշտ որոշում է կայացրել: Իր գրառման մեջ նա նշել է․ «Կարծում եմ` սա ճիշտ որոշումներից մեկն է, որով հնարավոր կլինի գոնե փրկել այդ օբյեկտները։ Հրազդան մարզադաշտի պես հրաշալի ու շքեղ կառույցը Բուռնաշի ձեռքով դարձավ արևելյան կեղտոտ բազառ։ Էնքան տիրություն չարեց, որ էդ հրաշք մարզադաշտն այսօր փլուզման վտանգի առաջ է կանգնած։ Նույնն էլ «Հայֆիլմը» տվեցին եսիմ ում՝ սարքեցին բիսետկի մակարդակի, տափակ սցենարներով նկարած ֆիլմերի ցեխ։ Դե Հայփոստի մասին էլ չասեմ։ Ավելի լավ է նամակներդ աղավնիներով ուղարկես, քան էդ կառույցի միջոցով»։

Նկատենք, որ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրում ընդգրկված օբյեկտներից է նաև կառավարության Ընդունելությունների տունը, որը չգիտես ինչ պատճառներով, օրեր առաջ հերքվել է Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից: «Եթե նման տեղեկատվություն լիներ, դուք կառավարության նիստերից տեղեկացված կլինեիք: Դա կառավարության որոշումներով է սահմանվում»,- ասել է Ա.Սահակյանը:

Ուշագրավ է, որ նշվում է ընդամենը տարածքների վաճառքից ակնկալվող գումարի չափը և ամենևին չի խոսվում ներդրումների և հնարավոր զարգացումների մասին:

23466 | 4
Facebook