Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու է թափահարելուց հետո մարտկոցը դարձյալ սկսում աշխատել

23:05, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Ինչու է թափահարելուց հետո մարտկոցը դարձյալ սկսում աշխատել

Մարտկոցների հիմնական ազդանյութերից մեկը մանգանի երկօքսիդն է: Այն ունի փոշու տեսք, նրա փոշեհատիկներն ընկղմված են խիտ էլեկտրոլիտի մեջ: Մարտկոցի աշխատանքի ժամանակ փոշեհատիկների մակերևույթին տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի արդյունքում կուտակվում է մանգանի հիդրօքսիդ, որն էլ արգելափակում է էլեկտրոլիտի գործունեությունը փոշեհատիկի ներսում ու մարտկոցը նստում է: Այն թափահարելու դեպքում հատիկների մի մասը ցնցվում է և էլեկտրոլիտը դարձյալ կարողանում է ռեակցիայի մեջ մտնել մանգանի երկօքսիդի մնացորդների հետ, ինչն էլ կարճ ժամանակով երկարացնում է մարտկոցի կյանքը:

7748 | 0
Facebook