Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Սեֆիլյանի գործով դատական առաջին նիստը

12:50, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Մեկնարկել է Սեֆիլյանի գործով դատական առաջին նիստը
     Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը:
Մեկնարկել է Սեֆիլյանի գործով դատական առաջին նիստը
3939 | 0
Facebook