Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները հայեր էին

12:20, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները հայեր էին

Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր էին, նախնական տեղեկություններով՝ Հայաստանից մեկնածներ: Այդ մասին տեղեկանում ենք «Արևելք»-ից, որն էլ հղում է անում Մարսելի իր աղբյուրին՝ նշելով, որ տեղական լրատվամիջոցներն արդեն հայտնել են դժբախտ պատահարի լուրը: Շենքերից մեկի բարձր հարկում բռնկված հրդեհին զոհ են գնացել ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա:
     Ըստ մարսելաբնակ հայերից մեկի՝ նշվում է, որ ողբերգության զոհ գնացած ընտանիքի անդամները Քոչարյաններ են: Հրդեհի պատճառն ու այլ մանրամասներ պարզվում են:
     Տեղեկությունը հաստատել են ԱԳՆ-ից: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Արևելք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մահացածներն են Սամանտա Քոչարյանն, Արսեն Քոչարյանի կինը և երկու տարեկան թոռնիկը՝ Ալիսոն: Իսկ Արսեն Քոչարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այսօր առավոտյան մահացել է:

Մարսելում հրդեհից մահացած ընտանիքի անդամները հայեր են
10473 | 1
Facebook