Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթաշենի կամրջից երեխայի ընկնելու մանրամասները

11:45, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Դավիթաշենի կամրջից երեխայի ընկնելու մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։
     2017թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:25-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:
     Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
     Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

33595 | 0
Facebook