Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուին սպառնում է 5 տարվա ազատազրկում

11:40, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Ռոնալդուին սպառնում է 5 տարվա ազատազրկում

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է 5 տարվա ազատազրկում՝ հարկերից խուսափելու համար։ Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները։ Իսպանիայի ֆինանսների նախարարությունն աջակցել է երկրի հարկային ծառայության՝ Ռոնալդուի հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Հարկային մարմինների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Ռոնալդուն խուսափել է ավելի քան 600 հազար եվրո հարկերից՝ 2011-ից 2013 թվականներին։ Այդ օրինախախտումը կարելի է որակել որպես քրեական հանցագործություն, ինչի համար նախատեսված է 5 տարվա ազատազրկում։

7195 | 0
Facebook