Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի համաշխարհային գները նվազում են

10:30, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են: Սա պայմանավորված է նավթ արտահանող երկրների ընդունած որոշման հետ, համաձայն որի` նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագիրը երկարաձգվում է ևս 9 ասմով, նախկին պայմաններով: Ներդողները, սակայն, հիասթափված են այս որոշումից: Նրանք լիահույս էին, որ նավթի արդյունահանումը կկրճատվեր ավելի մեծ ծավալներով:
     Այսպես, առավոտյան Լոնդոնի էլեկտրոնային բորսայում եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 51.13 դոլարի` 0.60%-ով պակաս: Ամերիկյան նավթի 1 բարելը գնահատվել է 48.52 դոլար` 0.78%-ով պակաս: Իսկ երեկ եվրոպական և ամերիկյան նավթի արժեքն անկում էր գրանցել ավելի քան 5%-ով:

4533 | 0
Facebook