Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցը փորձել է ինքնասպանություն գործել

10:40, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցը փորձել է ինքնասպանություն գործել

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գործարանի նախկին աշխատակիցներից մեկը երեկ՝ բողոքի ակցիայի ժամանակ, փորձել է ինքնասպանություն գործել: «25.05.2017թ.- Այս օրը դեռ երկար կմնա նաիրիտցիների հիշողության մեջ...
     Չեմ կարող բարկությունս չարտահայտել...
     Նաիրիտցիները, շարունակաբար բողոքելով ու չստանալով իրենց ակնկալած արդյունքն, անգամ այս երկարամյա պայքարի ընթացքում, միևնույն է՝ բոլորի կողմից ընկալվում են որպես զուսպ, համբերատար և գիտակից կոլեկտիվ: Բայց, ինչպես ասում են՝ համբերության բաժակն էլ է լցվում ու հատկապես դա երևաց մեր պայքարակից ընկերոջ՝ Նորիկի մոտ, որը դարձել է մեր նաիրիտցիների պայքարի սիմվոլն՝ իր անբաժան դրոշով, պաստառով ու նաև վերջերս՝ պաստառին կից պարկով, որի մեջ Նաիրիտի պատրաստի արտադրանքն էր լցվում:
     Տարեց ցուցարարներից մեկը հանկարծ բղավելով առաջ գնաց և եռագույնը ձեռքին նետվեց փողոց: Ոստիկանները, որոնց համար անսպասելի էր ցուցարարի արարքը, մի քանի վայրկյան անց միայն կարողացան նրան դուրս բերել փողոցից: Տղամարդն այնքան նյարդային վիճակում էր, որ շարունակ բղավում էր, թե կփակի փողոցը կամ կսպանի իրեն, եթե իրենց հարցին լուծում չտան:
     Ընկերները փորձում էին հանգստացնել, հորդորում պահպանել առողջությունը. «Հանգստացի, Նորիկ, դրանով մենակ քեզ ես վատություն անում, հանգստացի: Էս իշխանությունները մարդ չեն, մենք ղեկավար չունենք, դիմել ենք և վարչապետին, և իր խորհրդականին, բայց ես չեմ ուզում, որ դու քո առողջությա գնով հիմա ինչ որ բան անես»:
     Բայց Նորիկն անդրդվելի էր. «Էս հարցը պտի լուծվի, պտի լուծվի»,- բղավում էր նա, -40 տարի աշխատել եմ կաուչուկի ցեխում` թունավոր ցեխ: Ոչ տուն ստացա, ոչ ավտո, ոչ հողամաս: Հիմա էնքան պարտքեր ունեմ, որ միլիոն էլ տան, չի գա փակի: 63 տարեկան եմ, ոնց ապրեմ: Մեզ ասեցին` ռադներդ քաշեք, գնացեք, դուք մենակ գերեզմանոցում պտի պառկեք»:
     Եվ մինչ կփորձեին Նորիկին հանգստացնել, նա ոստիկանների ձեռքից դուրս պրծավ ու կրկին իրեն նետեց փողոց: Ոստիկաններն ուժով նրան հետ բերեցին, իսկ ընկերները հանգստացնող դեղահաբ տվեցին` ստիպելով, որ լեզվի տակ դնի»: - Սա չարիքի փոքրագույնն էր, որ տեղի ունեցավ այսօր: Մի փոքր դադարից հետո, միևնույն է, Նորիկը որոշեց գնալ ու որ ահավոր է, ոչ այլ ինչ՝ գնալ ինքնասպանության: Ոստիկանները, որոնց ուղեկցությամբ շարժվում էր մեր նաիրիտցին, այնպիսի վազքով էր գնում, որ հետ թողեց իր ետևից գնացող ընկերներին: Այնուհետև, ինչպես պատմում էին ականատեսները, Նորիկը մտել էր Սարյան փողոցում գտնվող փոստ, թուղթ էր խնդրել, որի վրա թողել էր այս սարսռեցնող տողերը. «Իմ մահվան համար ոչ մեկին չմեղադրել: Ես հրաժարվում եմ կյանքից, որովհետև այն կորցրել է իմաստը, ամենուր անտարբերության մթնոլորտ է»:
     Սա մեր Հայաստանի քաղաքացու գնահատականն է՝ իր հանդեպ ցույց տված վերաբերմունքին: Ամենուրեք անտարբերություն է տիրում: Ո?ւմ է հետաքրքիր` ունե՞ս աշխատանք, թե՞ ոչ, կամ ինչո՞վ է արդյոք իր քաղաքացին գոյատևում: Չէ՞ որ չկան ապրելու ամենաչնչին պայմանններն անգամ:
     Մեր՝ նաիրիտցիներիս նամակներին ի՞նչ պատասխաններ են տրվել կամ արդյո՞ք տրվել են պատասխաններ: Երկրի նախագահի՛ն, վարչապետների՛ն, նախարարների՛ն, բազմիցս նամակներ են գրվել նաիրիտցիների կողմից, խնդրանքով՝ լսել մեր մասնագետներին, լսել և համոզվել, որ կադրերի պակաս չկա, որ կա ծրագիր, որը մասնագետների կողմից առաջարկված լավագույն ծրագիրն է, որ կա ցանկություն, նպատակ՝ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնել նաիրիտը, որը 10,000 քաղաքացու կերակրողն է եղել...Բայց, դա արդյո՞ք որևէ մեկին հետաքրքրում է: Դիմել ենք բոլոր ատյաններին, թակել ենք բոլոր դռները, բայց ապարդյուն: Ինչո՞ւ, որովհետև երկրի նախագահը չի կամենում, որ իր քաղաքացին աշխատանք ունենա, ավելի կհեշտանա կառավարել և իշխանության գլուխ մնալ ա՛յս պարագայում, մի երկրում, որտեղ 10,000դրամ բաժանելով, կարելի է անսահմանափակ ձայներ ստանալ և հավիտյան ղեկավարել:
     Սա է մեր երկրի պատկերը: Ու անգամ այս կարգավիճակում, Նորիկն ավելի արժանապատիվ քաղաքացի է, քան այս բարձրաստիճան այրերից որևէ մեկը»:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցը փորձել է ինքնասպանություն գործել
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցը փորձել է ինքնասպանություն գործել
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցը փորձել է ինքնասպանություն գործել
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցը փորձել է ինքնասպանություն գործել
4981 | 1
Facebook