Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Տարոն, էս դո՞ւ ես եկել քաղաքապետի փոխարեն». Վլադիմիր Գասպարյանի հումորը. «Հրապարակ»

10:05, ուրբաթ, 26 մայիսի, 2017 թ.
«Տարոն, էս դո՞ւ ես եկել քաղաքապետի փոխարեն». Վլադիմիր Գասպարյանի հումորը. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ կառավարության նիստին անսպասելի ներկայացել էին պաշտոնյաներ, որոնք ամիսներով նիստերին չեն մասնակցում՝ սովորաբար իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում։ Օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը։ Վերջինը երեկ մեզ բացահայտեց նիստին ներկայանալու գաղտնիքը․ «Կառավարության նիստ է, եկել եմ»։ Տարոն Մարգարյանն էլ զարմացավ, թե «լա՞վ չէ, որ եկել է»։ Քաղաքապետի զարմանքին արձագանքեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ հումոր անելով․ «Տարոն, էս դո՞ւ ես եկել քաղաքապետի փոխարեն»։ Առհասարակ, Վովա Գասպարյանը շատ է սիրում աջ ու ձախ հումորներ անել տարբեր մարդկանց վրա, նրանք էլ դժվարանում են համարժեք պատասխան տալ, միայն լուռ ժպտում են, եթե նույնիսկ հումորը կծու է լինում՝ ուժայինների հետ կատակ անել չի կարելի»։
     Մանրամասները՝ թերթի համարում։
4490 | 2
Facebook