Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀԿ-ն կառավարության աշխատանքը դրական է գնահատում. տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ

22:04, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
ՀՀԿ-ն կառավարության աշխատանքը դրական է գնահատում. տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ
     «Գործադիր նիստում քննարկվել է կառավարության ձևավորման հարցը, կուսակցությունը որոշել է հնարավորություն տալ, առանց էական փոփոխությունների, այս կազմին` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, շարունակել աշխատանքները: Մենք այս փուլում դրական ենք գնահատում վարչապետի կաբինետի աշխատանքները: Կլինի մեկ փոփոխություն. դուք գիտեք, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ԱԺ-ում ունի քաղաքական մեծամասնության աջակցությունը, և այդ պաշտոնը կվերացվի և կդառնա Կառավարության աշխատակազմի ղեկավար: Նախարարների 19 թիվը կդառնա 18, կհամապատասխանեցվի նոր Սահմանադրությանը»,-Հանրապետական կուսակցության Գործադիր նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
     Նրա խոսքով, նախարարներից փոփոխության կենթարկվի միայն Արդարադատության նախարարի պաշտոնը, քանի որ նախկին նախարարը՝ Արփինե Հովհաննիսյանն այժմ ՀՀ ԱԺ փոխնախագահներից է, իսկ Արդարադատության նախարարն է նախկինում էլ այս պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյանը:
     Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել:
4132 | 0
Facebook