Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում ԴԱԻՇ ահաբեկիչներ են ձերբակալվել

16:50, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ռուսաստանում ԴԱԻՇ ահաբեկիչներ են ձերբակալվել

Մոսկվայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 անդամ է ձերբակալվել: Նրանք ծրագրած են եղել ահաբեկչություններ իրականացնել քաղաքային տրանսպորտում: Անվտանգության դաշնային ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածները Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են: Նրանց բնակակարանում ռումբերի պատրաստման լաբորատորիա է հայտնաբերվել: Հայտնաբերվել են նաև արդեն պատրաստի ռումբեր ու դրանց գործարկման սարքավորումներ, ինքնաձիգներ, զինամթերք, նռնակներ և ծայրահեղական բովանդակությամբ գրականություն:
     Մոսկվայում բացահատված խումբը ղեկավարվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման սիրիական ճյուղավորման կողմից:

5712 | 0
Facebook