Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում

16:40, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ հոբելյանական համերգով նշվեց ջազի թագուհու՝ Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակը: Համերգային երեկոյի տոմսերը սպառվել էին համերգից դեռ մեկ շաբաթ առաջ:
     Ելույթ ունեցան Վահագն Հայրապետյանը, «Սանկտ-Պետերբուրգ» ջազ կվարտետը, ինչպես նաև աշխարհահռչակ ջազային երգչուհի Մարջորի Բարնսը (ԱՄՆ): «Էլլա Ֆիցջերալդ -100» համերգային երեկոյին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
     Մարջորի Բարնսը համերգի ավարտին իր հիացմունքը հայտնեց Հայաստանի և հայ հանդիսատեսի վերաբերյալ՝ խոստանալով, որ Հայաստան անպայման վերադառնալու է նոր համերգներով:

Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
Ջազի թագուհու 100-ամյակը նշվեց Օպերային թատրոնում
4258 | 0
Facebook