Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«800 հա հող ենք կորցրել, 100-ից ավելի զոհեր տվեցինք, ու այդ ամեն ինչը կազմակերպված էր իշխանությունների կողմից». Վոլոդյա Ավետիսյանի առաջին հարցազրույցն ազատ արձակվելուց րոպեներ անց

11:35, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
«800 հա հող ենք կորցրել, 100-ից ավելի զոհեր տվեցինք, ու այդ ամեն ինչը կազմակերպված էր իշխանությունների կողմից». Վոլոդյա Ավետիսյանի առաջին հարցազրույցն ազատ արձակվելուց րոպեներ անց
     «Ես ողջունում եմ Սասնա ծռերի տղաներին, քանի որ նրանք ազգի հերոսներ են, ուզում էին ազգին փրկել, բայց ազգը մի մարդու նման չկանգնեց ու չշարունակեց պայքարը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանն, ով արդեն մի քանի րոպե է՝ ազատության մեջ է։ Նա նշեց, որ պատրաստվում է նստացույց անել Կառավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելով ինչպես Սասնա ծռերի, այնպես էլ մյուս դատապարտյալների խնդիրները։ Խոսելով գործող իշխանության ու ԱԺ ընտրությունների մասին՝ Ավետիսյանն ասաց, որ շարունակելու է պայքարը՝ հանուն արդարության։ «Ժամանակին օգնել եմ բոլոր նախագահներին, քանի որ հավատացել եմ, որ երկիրը կսարքեն, արդարության կենտրոն կդարձնեն, բայց չեղավ։ Մանրամասնեմ՝ 2008-ին օգնել եմ Ս․ Սարգսյանին, քանի որ Պաշտպանության նախարար եղած ժամանակ նրանից վատ բան չեմ լսել։ Հավատացել եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու, պայքարել եմ, որ նրան ընտրեն․․․ Երբ նրա հաղթանակն էինք նշում, մոտեցա, ասի՝ պարոն նախագահ, հնարավորինն արեցինք, որ ընտրվեք, շնորհավորում եմ, ասի՝ չմոռանաք, որ մենք ծովից ծով Հայաստան ենք կորցրել, ասեց՝ էլ չենք կորցնի, բայց խաբեց․․․ 800 հա հող ենք կորցրել, 100-ից ավելի զոհեր տվեցինք, ու այդ ամեն ինչը կազմակերպված էր իշխանությունների կողմից, որ հողերը հետ տային»,- նշեց նա։
     Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Ավետիսյանը հերքում էր մեղադրանքը։
5465 | 2
Facebook