Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շիրակ»-ը՝ Հայաստանի գավաթակիր

21:25, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Շիրակ»-ը՝ Հայաստանի գավաթակիր

Րոպեներ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը՝ «Փյունիկ»-ի և «Շիրակ»-ի միջև։ Գյումրիի «Շիրակ» ակումբը 3։0 հաշվով հաղթեց մրցակցին՝ պատմության ընթացքում 2-րդ անգամ նվաճելով Հայաստանի գավաթը։ Հանդիպման 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կիրիան Նվաբուեզեն, ապա 28-րդ րոպեին գյումրեցիների առավելությունը կրկնապատկեց Վահան Բիչախչյանն, իսկ 38-րդ րոպեին Նվաբուեզեն դուբլ ձևակերպեց։

3419 | 0
Facebook