Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Աթեշյանը հրաժարական է տվել․ «Հայ Ձայն»

16:35, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Արամ Աթեշյանը հրաժարական է տվել․ «Հայ Ձայն»

Պոլսոի Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը հրաժարական է տվել: Այսօր այս մասին «Հայ Ձայն» լրատվականին հայտնել են Պոլսոի աղբյուրները:

Լրատվականը նշում է, որ վերջին շրջանում պոլսահայերն իրենց բողոքն են արտահայտում Աթեշյանի դեմ՝ պահանջելով վերջինի հրաժարականը:

Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

4273 | 2
Facebook