Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

5 տարվա դադարից հետո կվերսկսվի «Միսս Հայաստան» մրցույթը

17:05, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
5 տարվա դադարից հետո կվերսկսվի «Միսս Հայաստան» մրցույթը
     Հինգ տարվա ընդմիջումից հետո նորից կանցկացվի «Միսս Հայաստան» համահայկական մրցույթը: «Միսս Հայաստան 1998» մրցույթի հաղթող Գոհար Հարությունյանը որոշել է վերականգնել այն։
     Մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան աղջիկներ։ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանան նաև այլ երկրներում բնակվող հայուհիները։ Եզրափակիչ փուլը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 15-ին։ Հաղթող գեղեցկուհին Հայաստանը կներկայացնի միջազգային հեղինակավոր մրցույթներում: Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։ Մրցույթի կազմակերպիչներն իրենց առջև խնդիր են դրել անցկացնել արդար և թափանցիկ ընտրություն, «Միսս Հայաստան» տիտղոսակրին դարձնել գեղեցկության, ինտելեկտի, նրբագեղության և բարության խորհրդանիշ, մասնակիցներին հնարավորություն տալ իրենց դրսևորելու մոդելային ասպարեզում և կինոարտադրության մեջ։ Կազմակերպիչները մտադիր են մրցույթը դարձնել ամենամյա, իսկ եզրափակիչ միջոցառումն՝ սպասված ամբողջ հայության համար։
4858 | 0
Facebook