Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿՎ-ի պատասխանը` «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանի հայտարարությանը

16:20, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
ՔԿՎ-ի պատասխանը` «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպանի հայտարարությանը
    

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Ի պատաասխան նրա հայտարարության, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են․
     «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր հայտարարել է, որ մայիսի 23-ի առավոտյան «բյուրոկրատական և արհեստական քաշքշուկների պատճառով» չի կարողացել տեսակցել իր պաշտպանյալին: Ի պատասխան` հայտնում ենք, որ 2017թ. մայիսի 23-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Ա. Պապիկյանն այցելել է քրեակատարողական հիմնարկ Ա. Լամբարյանի հետ հանդիպելու նպատակով: Նրան առաջարկվել է 1-2 րոպե սպասել, մինչ կկտարվեն համապատասխան օրինական ձևակերպումները` բնակելի գոտի մուտք գործելու համար, սակայն Ա. Պապիկյանը հայտարարել է, որ ուշանում է դատական նիստից, և ավելի ուշ կմոտենա: Ա. Պապիկյանը նույն օրը կրկին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերը լրացնելուց հետո տեսակցել է իր պաշտպանյալին»:

3306 | 0
Facebook