Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ով էր մանչեսթրյան ահաբեկիչը

15:45, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Ով էր մանչեսթրյան ահաբեկիչը

Մանչեսթրում իրականացված ահաբեկչության հեղինակն, ամենայն հավանականությամբ, Սալման Աբեդին է: Նա ծնվել է 1994թ., Մանչեսթր քաղաքում: Նրա ծնողները ժամանակին լքել են Լիբիան` փախչելով Մուամար Քադաֆիի ռեժիմից: Այս մասին հայտնում է Sky News-ը` հղում անելով քննության մոտ կանգնած աղբյուրներին:
     Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարար Ամբեր Ռադն ավելի վաղ հայտնել է, որ տղամարդը նոր է վերադարձած եղել Լիբիայից: Նա նշել է, որ ահաբեկիչը ծանոթ է բրիտանական հատուկ ծառայություններին, ու հնարավոր է` նա անհրաժեշտ պատրաստություն է անցել լիբիական գրոհայինների ճամբարներից մեկում:
     Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում` 12 երեխա: Այս պահին 64 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

11171 | 0
Facebook