Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նոր կառավարության մոտեցումը ևս նույնն է լինելու՝ պայմաններ ստեղծել ոչ թե տնտեսության զարգացման, այլ մի խումբ մարդկանց լավ ապրելու համար»․ Վահագն Խաչատրյան

15:40, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Նոր կառավարության մոտեցումը ևս նույնն է լինելու՝ պայմաններ ստեղծել ոչ թե տնտեսության զարգացման, այլ մի խումբ մարդկանց լավ ապրելու համար»․ Վահագն Խաչատրյան
     «Ոչ մի ակնկալիք չունեմ ձևավորվելիք նոր կառավարությունից, քանզի դա ժողովրդի կառավարություն չէ, վստահություն, հավատ չկա այս կառավարության նկատմամբ»,- «Ազատության» եթերում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ նոր կառավարությունը որևէ ձևով չի տարբերվի նախորդից։ «Մի օրվա մեջ 11 հազարից ավելի մարդ պարտադրանքով դարձավ ՀՀԿ-ական։ Էդ մարդիկ չեն հավատա, որ կուսակցությունն ուզում է խնդիր լուծել, քանի որ զգացել են պարտադրանքը։ Այնպես որ, գործող իշխանությունը, որը կձևավորի նաև կառավարություն, որևէ կերպ չի տարբերվի նախորդներից, որովհետև գաղափարախոսությունը մեկն է՝ պայմաններ ստեղծել ոչ թե տնտեսության զարգացման, այլ մի խումբ մարդկանց՝ իրենց համակիրների լավ ապրելու համար»,- նշեց տնտեսագետը՝ նկատելով․ «Լավ ա լինելու տարբերակին մի պատասխան կա՝ ձեր համար՝ այո»։
2865 | 0
Facebook