Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տուրեն և Սելյուկը 100 հազար ֆունտ սթերլինգ կտրամադրեն Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածներին

15:20, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Տուրեն և Սելյուկը 100 հազար ֆունտ սթերլինգ կտրամադրեն Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածներին

«Մանչեսթր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն և նրա գործակալ Դմիտրի Սելյուկը 100 հազար ֆունտ սթերլինգ կտրամադրեն մայիսի 23-ին Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության տուժածներին։

«Լուրն այն մասին, որ 8-ամյա աղջնակը գնացել է սիրելի երգչուհու համերգին և չի վերադարձել տուն, շատ բարդ է վերապրել։ Տուրեն և ես ցանկանում ենք օգնել։ Այսօր առավոտյան զրուցել ենք այդ մասին, և նա հարցրեց ինձ, թե ինչ կարող ենք անել։ Մենք պատրաստ ենք 50 հազարական ֆունտ սթերլինգ հանգանակել՝ սարսափելի հանցագործության զոհերին օգնելու համար։ Կարևոր չէ՝ նրանք Մանչեսթրից են, թե ոչ»,- նշել է Սելյուկը։

8221 | 0
Facebook