Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում թունելի պայթյունից 12 մարդ է մահացել

13:35, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Չինաստանում թունելի պայթյունից 12 մարդ է մահացել

Չինաստանի Հեբեյ նահանգում Չժանցզյակոու և Շիցզյանչժոու քաղաքներն իրար կապող մայրուղու վրա գտնվող թունելում իրար են բախվել բենզատարն ու ածուխ տեղափոխող բեռնատարը: Բախման հետևանքով թունելում պայթյուն է որոտացել: Զոհվել է 12 մարդ: Հաղորդվում է, որ բենզատարը հետևից մխրճվել է բեռնատարի մեջ:
     Պայթյունի հետևանքով մեծ հրդեհ է գոյացել, ինչից այրվել են ոչ միայն թունելում գտնվող մեքենաները, այլ նաև թունելի վրա կառուցված տները:

4927 | 0
Facebook