Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվել է

13:00, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
     ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է Հիմնադիր խորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը։ Գևորգ Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հետաձգման պատճառը դատավորի զբաղվածությունն է։
     Նշենք, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել հունվարի 1-ին տեղի ունեցած միջադեպում տուժող ճանաչելու գործով։
     Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Երևանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել:
     Գևորգ Սաֆարյանը ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
2038 | 0
Facebook