Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրենը՝ Վերջին զանգի՝ 100 հազար դրամանոց ծախսերի մասին

12:40, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրենը՝ Վերջին զանգի՝ 100 հազար դրամանոց ծախսերի մասին
     Գյումրու թիվ 41 դպրոցի ավարտական՝ 9-րդ դասարանի աշակերտների Վերջին զանգի համար նախատեսված ծախսերի գումարը հասնում է 100 հազար դրամի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է աշակերտներից մեկի ազգականը: MAMUL.am լրատվականի թղթակիցը թեմայի շուրջ պարզաբանում փորձեց ստանալ դպրոցի տնօրեն Անահիտ Աթոյանից: «Հնարավոր բան չէ, իմ թոռնիկն էլ այդ դասարանում, ես ծնող եմ այդ դասարանում, կիմանայի: 100 հազար հավաքեն, դա խելքին մոտ չէ»:
     Տնօրենը նշեց, որ նախորդ տարի դասղեկի ծանոթներից մեկն օգնել է ներկայացում բեմադրել, ինչը ծնողները հավանել են և խնդրել Վերջին զանգի համար էլ օգնել: Հարցին՝ իսկ այդ ամենի համար գումար չեն տալի՞ս տվյալ անձին, Աթոյանն ասաց. «Դեկորացիաներ կան, որը ծնողներն առնում են, և որոնք մանր բաներ են»։
5047 | 0
Facebook