Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազատության մեջ մնալու դեպքում Սամվել Բաբայանը հակաօրինական ոչ մի քայլ չի կատարի»․ պաշտպան

11:35, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
«Ազատության մեջ մնալու դեպքում Սամվել Բաբայանը հակաօրինական ոչ մի քայլ չի կատարի»․ պաշտպան

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ կալանքը երկարաձգելու որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Կալանքի ժամկետը երկարացվել է նույն հիմնավորումներով, ինչ հիմնավորումով նրան ձերբակալել են։ Մենք էլ պահանջում ենք բեկանել այդ որոշումը և Բաբայանին ազատ արձակել։ Սամվել Բաբայանն ազատության մեջ մնալու դեպքում ոչ մի հակաօրինական քայլ չի կատարի»,- ասաց պաշտպանը։ Քալաշյանը տեղեկացրեց, որ քրեական գործից մանրամասներ դեռևս չկան, առերեսում էլ տեղի չի ունեցել;
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Սամվել Բաբայանի կալանքը երկու ամսով երակարաձգվել է։ Հիշեցնենք, որ մարտի 22-ին Սամվել Բաբայանը կալանավորվել է Վրաստանից Հայաստան մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի տեղափոխման կասկածանքով: Նույն կասկածանքով ձերբակալվ է ևս երկու անձ, ովքեր, ըստ ԱԱԾ-ի, ղեկավարվել են Բաբայանի ցուցումով:

3712 | 0
Facebook